«Տոնուս-Լես» ՍՊԸ-ը հիմնադրվել է 2000թ. և տասնմեկ տարվա ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել Հայաստանյան շուկայում, որպես դեղագործական ընկերություն։
Ներկայումս «Տոնուս-Լես» ՍՊԸ-ը համարվում է դեղորայք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը, որն աշխատում է աշխարհահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են` Troge Medical – Գերմանիա, Tonus Elast – Լատվիա, Gringex – Լատվիա, AFLOFARM – Լեհաստան, PHARMASHIENCE – Կանադա, NATURANDO – Իտալիա, KLEVA – Հունաստան, BERLIN-CHEMIE – Գերմանիա և այլն։
Հայաստանի տարածքում Troge Medical, Tonus Elast, Aflofarm, Pharmascience, Naturando, Kleva ընկերությունների հետ աշխատում է պայմանագրով նախատեսված էքսքլյուզիվ դիստրիբուցիայի հիմունքներով։
Մեր Ընկերությունն ակտիվ ներկայացուցչական գործունեություն ծավալող եզակի ընկերություններից մեկն է, որն իրականացնում է`
- մշտական մոնիտորինգ
- շուկայի առաջընթաց և զարգացում
- նոր ծրագրերի ստեղծում
Մեր բարձրակարգ դեղագետների և մարկետոլոգների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ ընկերությունը դարձել է անփոխարինելի միջնորդ դեղորայք սպառողների և արտադրողների միջև։
2009 թ.-ից մեր Ընկերությունը տեղափոխվել է նորակառույց` համաշխարհային GDP (Good Distribution Practices) ստանդարտներին համապատասխան շենք, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում`շրջապատված կանաչապատ այգով, որի խնամքն ապահովում է Ընկերությունը:
Ընկերության պահեստի ժամանակակից սարքավորումները, հարմարավետ աշխատասենյակները, ձմեռային այգին` նախատեսված տարբեր ընդունելությունների համար, ընդարձակ կոնֆերանս սրահը` նախատեսված ժողովների և սեմինարների համար, նպաստում և լայն հնարավորություններ են ընձեռում Ընկերության աշխատակազմին մարկետինգային և պրակտիկ որոշումներ կայացնելու և իրագործելու համար։
Ընկերության լուսավոր և հարմարավետ կոնֆերանս սրահում պարբերաբար անցկացվում են տարբեր թեմաներով ժողովներ և սեմինարներ`
- նոր դեղորայք ներկայացնելու և ծանոթացնելու ուղղությամբ
- թեմատիկ ժողովներ դեղատան աշխատակիցների համար
- աշխատանքային որակն ապահովելու և բարձրացնելու ուղղությամբ
- բժիշկների համար նախատեսված սեմինար-պարապմունքներ



Մեր մասին
















