
«Աֆլոֆարմ»-ը սկսել է իր գործունեությունը 1989 թվականին` որպես դեղագործական դիստրիբյուտոր: Այսօր «Աֆլոֆարմ»-ը ըստ քանակական ցուցանիշի հինգերորդ և ըստ արժեքային ցուցանիշի ութերորոդ արտադրողն է Լեհաստանում:
Պաբյանիսում, Ռզգովում և Կսավեռովում գտնվող, ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված ընկերության երեք գործարաններն արտադրում են մոտ 160 տեսակի դեղորայք ունի 500 աշխատակցից բաղկացած աշխատակազմ:
Վերջին չորս տարիների ընթացքում «Աֆլոֆարմ»-ը Լեհաստանում հանդես է եկել իբրև զարգացման մեջ ակնհայտ առաջընթաց ունեցող կազմակերպություն, ինչը հաստատվել է «Բիզնես Վիթ 2007» մրցանակի շնորհմամբ:



Մեր գործընկերները


“Grindex” ընկերությունը հանդիսանում է Բալթյան երկրների առաջատար դեղագործական ընկերությունը: Գործունեության հիմնական ոլորտներն են օրիգինալ դեղամիջոցների, չարտոնագրված դեղերի և ակտիվ դեղագործական նյութերի հետազոտությունը, մշակումը, արտադրությունը և վաճառքը: “Grindex”-ը մասնագիտանում է հակաուռուցքային դեղերի, սիրտ-անոթային համակարգերի, և կենտրոնական նյարդային համակարգի համար դեղերի ոլորտում:

«Նատուրանդո» (natura - բնություն) իտալական Ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1975 թ.: Իտալիայում, որպես սննդային հավելումների և կոսմետիկ պարագաների արտադրող, Ընկերությունը համարվում է առաջնորդ:
“Ֆարմասայնս Ինք.” ընկերությունը հիմնվել է 1983թ. հունիսին Մոնրեալում: Ֆարմասայնսը հանդիսանում է կանադական խոշորագույն ջեներիկ դեղորայք արտադրող երկու կազմակերպություններից մեկը: Ունենալով 1300 բարձր որակավորմամբ մասնագետներից կազմված աշխատակազմ` “Ֆարմասայնս Ինք.” ընկերությունը տրամադրում է հանրությանը հնարավորություն ստանալու բարձրորակ և մատչելի բուժում:
TONUS ELAST ընկերությունը, որը գտնվում է Լատվիայի գեղեցիկ քաղաքներից մեկում` Լիեպայում, արտադրում է բժշկական էլաստիկ պարագաների լայն տեսականի` հասարակ էլաստիկ բինտերից սկսած մինչև բարդ կորսետներ` նախատեսված հղի կանանց և կերակրող մայրերի համար:
“Troge Medical GmbH” համբուրգյան դեղագործական ընկերություն է։ Արծվի գլուխ պատկերող ապրանքանշանով բժշկական սարքավորումները մատակարարվում են մեծածախ առևտրով զբաղվող գործարարներին ավելի քան 110 երկրներում։ Որակի ամենաբարձր չափանիշներն ու ճկունությունն ընկերության գործելակերպի հիմքն են։



