
Տաուտոնուս պատիճները հանդիսանում է Տոնուս-Լես ՍՊԸ բրենդը: Տաուտոնուսն առկա է նաև 500մգ հաբերի տեսքով (արտադրող` Արփիմեդ, Հայաստան – տե՜ս Տաուտոնուս հաբեր): Տաուրինը բնական ամինաթթու է, որը նպաստում է աճի գործընթացներին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, աչքի ցանցաթաղանթի և մկանների նորմալ զարգացման համար: Տաուրինը կարևոր դեր է կատարում լեղագոյացման գործընթացում, որն անհրաժեշտ է նորմալ մարսողության և ճարպերի փոխանակության համար:
Նպաստում է ինսուլինի ազդեցությանը, կարգավորում է ջրաաղային փոխանակությունը, թողնում է միզամուղ ազդեցություն, կարգավորում է կալցիումի ներբջջային տեղաբաշխումը, ամրացնում է սրտամկանը, կանխում է թրոմբոցիտների ագրեգացիան, նվազեցնում է թրոմբագոյացման վտանգը, նվազեցնում է արյունատար անոթների կծկանքը, հանգստացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը, նորմալացնում է արյան շաքարի պարունակությունը:
Բաղադրությունը. Յուրաքանչյուր պատիճ պարունակում է Տաուրին 500մգ.
Ցուցումները.
- աչքի ցանցաթաղանթի դիստրոֆիկ վնասումներ, ցանցաթաղանթի պիգմենտային դեգեներացիա,
- կատարակտ, ցանցաթաղանթի մակուլյար դեգեներացիա, դիաբետիկ ռետինոպաթիա, բարձր աստիճանի կարճատեսություն,
- լյարդի ճարպային դիստրոֆիայի կանխարգելում, լեղապարկի ֆիբրոզ,
- լեղաքարային հիվանդություն (համալիր բուժման կազմում),
- շաքարային դիաբետ (համալիր բուժման կազմում),
- հիպերտոնիկ հիվանդություն (համալիր բուժման կազմում),
- սրտային անբավարարություն (համալիր բուժման կազմում),
- ցնցումային և էպիլեպտիկ ջղակծկումներ (համալիր բուժման կազմում),
- ալկոհոլիզմի և նարկոմանիայի կանխարգելում և բուժում, ինչպես նաև վերականգնողական շրջանում:
Կիրառման եղանակը և չափաբաժինները. 1 պատճից օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Թողարկման ձևը. 15 կոշտ դոնդողապատ պատիճ բլիստերի մեջ: 2 բլիստեր (30 պատիճ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:



Տաուտոնուս պատիճներ



